haverj

ՄԵՆՔ - MENK

 

Էքսպրոմտ

 

Մենք խաղաղ էինք մեր լեռների պես

Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:

 

Մենք ձեր դէմ ելանք մեր լեռների պես

Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:

 

Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,

Դուք հողմերի պես կկորչեք վայրագ:

 

Շիրազ (1941)